Հյшusանի առшջին հшղթանшկը Ադրբեջшնի նկшsմամբ

Հյшusանի առшջին հшղթանшկը Ադրբեջшնի նկшsմամբ

Հյшusանի առшջին հшղթանшկը Ադրբեջшնի նկшsմամբ. Շшռшչյnւն шպsшկ Ալիևին

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ադրբեջանական կողմը հայտարարել է,

որ Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» հեռացվել են բոլոր մանեկեններն ու սաղավարտները:

Նման արձանագրումը վկայում է, որ Ադրբեջանը սկսում է տեղի տալ Հայաստանի և միջազգային հանրության պահանջներին:

Չնայած դրան՝ ի սկզբանե Հայաստանի պահանջը եղել է «ռազմավարի պուրակի» ամբողջական փակումը:

Հիշեցնենք, որ Հաագայի դատարանն այսօր սկսել է քննել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը:

Հավելենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը, Բելառուսում ելույթ է ունեցել ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում։

Նա մասնավորապես ասել է, որ 44-օրյա պատերազմի ըտնթացքում ադրբեջանական տարածքների երեսնամյա օկուպացիան ավարտվել է եւ ապահովվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։

Նախարար Բայրամովը անդրադարձել է նաեւ 2020 թվականի նոյեմբերի իննի եւ 2021 թվականի հունվարի տասնմեկի հայտարարությունների կատարմանը։

Ուշագրավ է եղել այն, որ Բայրամովը կրկնելով Բաքվի թեզը, հերթական անգամ ասել է,

որ Ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում եւ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հիմք ունենալով միջազգային իրավունքի սկզբունքների հարգումը,

այդ թվում՝ սուվերենությունը, սահմանների անձեռնմխելիությունն ու տարածքային ամբողջականությունը։

Related Posts